Կայացել է Բակո Սահակյան-Անջեյ Կասպշիկ հանդիպումը. քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: