Լավրովը Օբամայի վարչակարգի մոտեցումը Թրամփին երեսպաշտություն է համարել
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմակիցների դեմ Օբամայի վարչակազմի ցուցաբերած մոտեցումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեսպաշտություն է անվանել Ավստրիայի ԱԳՆ Սեբաստյան Կուրցի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Մասնավորապես, ռուս դիվանագետը օրինակ է բերել այն դեպքը, երբ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ Թրամփի՝ օրերս արած մեկնաբանությունը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին էթիկայից դուրս էր համարել և նշել էր, որ դա այլ երկրի գործերի մեջ խառնվել է նշանակում:
«Եվ դա ասում են մարդիկ, ովքեր ոչ միայն խոսքերով փորձել են խրատել այլ երկրների, այդ թվում՝ Եվրոպային: Օրինակ Բարաք Օբաման անձամբ էր «Brexit»-ի դեմ ագիտացի մղում: Դա ասում են մարդիկ, ովքեր խառնվում են ուրիշի գործերին ոչ անվնաս ճանապարհով, ռազմական ուժ են կիրառում վարչակարգեր փոփոխելու նպատակով»,- նշել է Լավրովը: