51 թոռ ու ծոռ ունեցող բրիտանուհին նշել է 105-ամյակը
Բրիտանական Փլիմութ քաղաքի բնակչուհին, ով ծնվել է 1912 թվականին, 51 թոռ ու ծոռ ունի: Նա 105 տարեկան է դարձել: Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում տալով Metro-ն:
Չնայած տարիքին՝ Լյուսինդա Էջը հիշում է բոլոր ժառանգների անունները:
Նա նաև չի մոռանում նրանց ծննդյան օրերը՝ կանոնավորապես շնորհավորական բացիկներ ուղարկելով:
Տարեդարձի առիթով կնոջը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին: