«Hyundai Motor»-ը և «Kia Motors»-ը հետ են կանչում «Tucson» և «Sportage» մակնիշի մոտ 150 հազար մեքենա
«Hyundai Motor» և «Kia Motor»s հարավկորեական ընկերությունները հետ են կանչում «Tucson» և «Sportage» ապրանքանիշի մոտ 150 հազար մեքենա՝ հետին ամորտիզատորի խնդիրների պատճառով։
Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով Տրանսպորտի, ենթակառուցվածքների և պետական տարածքների նախարարության հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է.
«Հետկանչի են ենթակա 2015 թվականի մարտի 3-ից 2016-ի հուլիսի 25-ն արտադրված «Tucson» մակնիշի 88.5 հազար մեքենա, ինչպես նաև 2015 թվականի օգոստոսից 2016 թվականի հուլիսն արտադրված «Sportage» մակնիշի 61.6 հազար ամենագնաց: