ՄԻՊ-ն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ պատրաստած փաստահավաք զեկույցը կքննարկի Բրյուսելում
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր` hունվարի 18 ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփեց անցած տարվա դեկտեմբերին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից հետո ՄԻՊ-ի կատարած փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ՄԻՊ-ը միջազգային իր գործընկերներից այս զեկույցի վերաբերյալ, ասաց, որ, բնականաբար, ունի ակնկալիքներ, սակայն չի ցանկանում դրանք հրապարակային ներկայացնել, որպեսզի չկաշկանդի միջազգային գործընկերներին:
«Հաջորդ շաբաթ լինելու եմ Ստրասբուրգում, ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ եմ ունենալու և քննարկելու ենք այս զեկույցը, ապա նման հանդիպումներ էեմ ունենալու Բրյուսելում»,- նշեց նա:
ՄԻՊ-ը նաև պնդեց. «Այս հարցերում պետք է լինել դուխով, համարձակ, քանի որ ճիշտը մեր կողմն է, մենք պիտի լինենք ակտիվ, որպեսզի ճիշտ ներկայացվի իրավիճակը»: