«Թումո»-ի այգուց դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում (կամրջակի մոտ) քաղաքացին մոտ 6 մետր սահել ներքև՝ հայտնվելով ձորակում
Հունվարի 18-ին, ժամը 02.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի մոտակայքում գտնվող «Թումո»-ի այգուց դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում (կամրջակի մոտ) քաղաքացին սայթաքել է և մոտ 6մ սահել ներքև. քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները 1996 թ. ծնված Ս. Ղ.-ին դուրս են բերել ձորակից: Տուժածը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն: