Ձեր տներում կլինի պատերազմ. «ԻՊ»-ի համացանցային ռեսուրսը Թուրքիայի դեմ ուղղված տեսանյութ է տարածել
«Իսլամական պետության» «ալ-Ֆուրաթ» համացանցային ռեսուրսը Թուրքիայի դեմ ուղղված տեսանյութ է տարածել:
Տեսանյութում իսլամականներից մեկը շրջում է Ստամբուլի փողոցներով, այցելում է քաղաքի տեսարժան վայրեր և գաղտնի նկարահանումներ իրականացնում, իսկ տեսանյութն ուղեկցվում է. «Ձեր տներում կլինի պատերազմ» և նման բնույթի այլ գրառումներով:
Տեսանյութը տարածվեց այն բանից հետո, երբ թուրքական ոստիկանության կողմից ձերբակալվեց Ամանորի գիշերը Ստամբուլի հայտնի ակումբներից մեկում ահաբեկչություն իրականացրած Աբդալքադր Մաշարիպովը:
Սարգիս Գրիգորյան. ֆեյսբուք: