Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի «NYMEX» բորսայում « WTI» տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները աճել են 0,32%-ով՝ հասնելով բարելի դիմաց 52,65 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» մարտյան ֆյուչերսները բարձրացել են 0,29%-ով՝ հասնելով բարելի դիմաց 55,63 դոլարի: