Աշխարհի ամենածեր պանդան տոնում է իր տարեդարձը
Չինաստանում լրացել էն Բասի անունով պանդայի 37 ամյակը: Կենդանին համարվում է աշխարհի ամենածեր պանդան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Նշվում է, որ Բասին ծնվել է 1980 թ.-ին Սիչուան նահանգում: Ներկայումս կենդանին ապրում է Ֆուչժոու քաղաքում գտնվող մեծ պանդաների հետազոտական կենտրոնում:
Կենտրոնի աշխատակիցները էգ կենդանու ծննդյան կապակցությամբ պատրաստել էին գեղեցիկ տորթ, որի գագթին պատկերված էր «37» թիվը: Բասիին շնորհավորելու էին եկել նաև նրա երկրպագուներից շատերը: