Իսպանացիները նշում են ընտանի կենդանիների պաշտպան սրբի տոնը (լուսանկարներ)
Իսպանացիները նոր ավանդույթ են ստեղծել և ամեն տարի հունվարի 17-ին եկեղեցի են տանում իրենց ընտանի կենդանիներին, որպեսզի մարդկանց «փոքրիկ ընկերները» ևս ստանան Աստծո օրհնությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այսպես իսպանացիները նշում են ընտանի կենդանիների պաշտպան կուսակրոնի տոնը, ով ապրել է 3-րդ դարում: