Ռուսական քաղաքականությունը կարող է կործանել աշխարհը
Ռուսաստանի գործողությունները վտանգավոր են աշխարհի համար:
Ռուսաստանը ձեռնարկում է ագրեսիվ և ապակայունացնող գործողություններ, որոնք կարող են վտանգավոր լինել համաշխարհային խաղաղության համար, իր խոսքում հատարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ Սամանթա Փաուերը: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
«Ռուսաստանի գործողությունները չեն աջակցում միջազգային կարգ ու կանոնին: Նրանք ոչնչացնում են այն, ինչն արդեն գոյություն ունի»,- ասել է Սամանթա Փաուերը:
Իր ելույթում նա անդրադարձել է «ռուսական միջամտությանը» Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտության գործում, ինչպես նաև նրա աջակցմանը՝ Սիրիայում, քաղաքացիական պատերազմին: Ինչպես նաև փորձին՝ ազդելու արևմտյան ժողովրդավարական ընտրությունների վրա»:
Սամանթա Փաուերը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանն է 2013 թվականից: Նա կլքի իր պաշտոնը Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո: