Ռուսաստանի ամենաթանկարժեք տունը վաճառքի է հանվել
Ռուսաստանում վաճառվում է երկրի ամենաթանկարժեք առանձնատունը: Անշարժ գույքի գործակալները տան դիմաց խնդրում են 4.8 միլիարդ ռուբլի: Հատկապես հետաքրքրական է, որ շինությունը Մոսկվայի մոտակայքի էլիտար մասերից մեկում է կառուցված: Առանձնատան գինը գերազանցում է միջին վիճակագրական գները 900 անգամ: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Շինությունը կառուցված է դասական ոճով, ընդհանուր տարածքը կազմում է 2.57 հազար մետր: Այն տարածքը, որում կառուցված է առանձնատունը, թանկարժեք լանդշաֆտի դիզայնով է և զբաղեցնում է 2.3 հեկտար, քիչ հեռվում էլ գետ է հոսում:
Տարածքով առանձնատունը գերազանցում է միջին վիճակագրական ցուցանիշները 14 անգամ: Հարևանությամբ գտնվող տներն ունեն 256-260 մետր տարածք: Անշարժ գույքի գործակալները նշում են, որ տունն արդեն մի քանի տարի է, ինչ վաճառվում է, սակայն իրական գնորդի գտնելը, ով 4.8 միլիարդով կգնի տունը, չափազանց բարդ է: