Քնելուց առաջ մեկ գավաթ գինին կօգնի խուսափել ճարպակալումից
Գինու պարբերաբար օգտագործումը քնելուց առաջ կարող է օգնել մարդկանց խուսափել ճարպակալումից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մի շարք հետազոտություններից հետո Հարվարդի համալսարանի գիտնականները հաջողվել է անել այդ բացահայտումը:
13 տարիների ընթացքում նրանք կատարել են տարբեր հետազոտություններ 20 հազար կանանց շրջանում: Հայտնաբերվել է, որ այն կանայք, ովքեր օգտագործել են գինի, ավելի քիչ են ենթարկվել ճարպակալման:
Ավելի վաղ կենսաբանները նշել էին, որ ալկոհոլն ակտիվացնում է հատուկ նեյրոններ ուղեղում, որոնք սովորական վիճակում ակտիվանում են միայն քաղցած ժամանակ: