Իրաքում կսկսվեն նոր ռազամական գործողություններ
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ երկրի զինուժը սկսել է ընթացքը Մոսուլի արևմտյան շրջաններում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ալ-Աբադին չի բացահայտել ռազմական գործողության գաղտնիքները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիան կխորհրդակցի Իրաքի հետ իր զինուժի ներկայության մասին Իրաքում՝ միայն «Իսլամական պետության» լուծարումից հետո, ինչպես նաև Թուրքիայի իշխանությունները նշում են, որ դա իրենց որոշումը չէ, այլ անհրաժեշտություն:
«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: