«Samsung Galaxy S8»-ը կօգնի հոգալ սեփական առողջության մասին
«Galaxy S8» սմարթֆոնը, որը կարող է ներկայացվել փետրվարի վերջին, մասշտաբային փոփոխություններ կստանա՝ «S Health» ֆիտնես-հավելվածը: Ինչպես հավաստիացնում են «SamMobile» կայքի աղբյուրները, ծրագիրը թույլ կտա ոչ միայն ճշգրիտ տեղեկություն ստանալ հիվանդությունների և ախտանշանների մասին, այլև կապվել բժշկի հետ և վիդեոչատով բժշկական խորհրդակցություն անցկացնել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«S Health»-ի նոր գործառույթները հնարավոր կդառնան «Samsung»-ի և դեղամիջոցների խոշորագույն ընկերությունների՝ «WebMD»-ի և «Amwell»-ի հետ համագործակցության շնորհիվ: Վերջինս հայտնի է հեռավորության վրա կատարվող խորհրդակցություններով: Մասնավորապես, օգտատերերը կարող են նշանակել «ընդունման» ժամը հավելվածով, տեսախցիկով նկարել իրենց, ինչպես նաև որոնել մոտակա դեղատները:
«S Health»-ը համապատասխանում է «iOS»-ի և «Google Fit»-ի «Առողջություն» հավելվածին: Դրանք ծառայում են ֆիզիկական ակտվիության մոնիտորինգի համար: