Քենիայի խորհրդարանում կանանց կոչ են արել չկատարել ամուսնական պարտականությունները
Քենիական խորհրդարանի Միշի Մբոկո անունով անդամը կոչ է արել կանանց խուսափել ամուսնական պարտքը կատարելուց, քանի դեռ իրենց ամուսինները չեն գրանցվել որպես ընտրող: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
«Կանա՛յք, դուք պետք է այդ ռազմավարությանը հետևեք, այն լավագույնն է: Անտեսե՛ք նրանց, քանի դեռ ցույց չեն տվել ձեզ իրենց ընտրողի քարտը»,- նշել է Մոմբասա քաղաքից առաջադրված Միշի Մբոկոն:
Նույնպես իր խոսքով՝ «սեքսը հզոր զենք է և կարող է ստիպել մարդկանց արագացնել ընտրություններին գրանցվելու ընթացքը»: Գրանցումը կավարտվի փետրվարի 17-ին:
Նշվում է, որ սեքս-բոյկոտի կոչերը տարածված են Քենիայում: 2009 թ.-ին ակտիվիստները նմանօրինակ գործունեություն ծավալել են, որպեսզի հաշտեցնեն նախագահ Մվայի Կիբակիի և վարչապետ Ռայիլա Օդինգայի կողմնակիցներին: