Կարո Փայլանն իսկական հերոս է. Սերժ Թանկյան
Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայտարարությանը՝ կապված Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած հայտարության հետ:
«Այնպիսի նշանավոր օր, ինչպիսին այսօր է, նշելով Մարտին Լյութեր Քինգի օրը, ինչպես նաև այն ամենը, ինչի համար նա պայքարում էր, Էրդողանի կառավարությունը վռնդում է պատգամավորին՝ Հայոց ցեղասպանության մասին հիշատակելու համար: Կարո Փայլանն իսկական հերոս է, որովհետև բավական հեշտ է ճշմարտությունն ասել մի հասարակության մեջ, որտեղ դա չունի հետևանքներ, և շատ վտանգավոր է խոսել այնտեղ, որտեղ դա ունի հետևանքներ: Ես բացառիկ պատիվ եմ ունեցել հանդիպել նրան նախորդ տարի: Մենք քեզ հետ ենք, Կարո՛»,-գրել է Թանկյանը: