Լեհաստանում ուժգին սառնամանիքների հետևանքով արդեն կա 85 զոհ
Մեկ օրվա ընթացքում Լեհաստանում 2 մարդ է մահացել ցրտահարությունից: Այսպիսով, 2016 թվականի նոյեմբերի 1-ից ի վեր սառնամանիքի հետևանքով մահացածների թիվն այս երկրում հասել է 85-ի:
Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով PAP-ին և Լեհաստանի անվտանգության կառավարական կենտրոնի հայտարարությանը:
Նշվում է, որ նոր զոհերը Նիժնեսիլեզսկի և Լոջինսկի շրջաններից են:
Լեհաստանում ուժեղ սառնամանիքներ են հունվարի առաջին կեսից: Որոշ շրջաններում ջերմաստիճանը հասնում է -37 աստիճանի:
Այս երկրում նվազագույն ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել 1940 թվականին՝ -41 աստիճան: