Լավրովը դեմ է բլոգեր Լապշինի հանձնմանն Ադրբեջանին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով հայաստանյան «Новое время» թերթի թղթակցի հարցին, որը վերաբերվում էր հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանը Բելառուսում և նրա հանձնմանը Ադրբեջանին, ասել է. «Մենք դեմ ենք լրագրողների կողմից այս կամ այն տարածաշրջանն այցելելու քրեականացմանը...Մենք դեմ ենք, որ ՌԴ քաղաքցիները հանձնվեն այլ երկրների...»:
Լավրովը հայտարարել է,որ ՌԴ-ն և Իսրայելը համատեղ են աշխատում այս հարցի շուրջ և վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն լուծել այս իրավիճակը:
Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի մեր գործընկեր Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն ցույց տալով իր անսահման սերը Ադրբեջանի նկատմամբ ցանկանում է Բաքվին հանձնել դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին,որի դեմ ադրբեջանցիները քրեական գործեր են հարուցել Արցախ այցելելու համար:
Հավելեմ, որ Լապշինի ազատ արձանկամ հարցով ակտիվ գործունեություն են ծավալում Իսրայելը և ՌԴ-ն: Պաշտոնական Երևանը լռում է:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: