ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ կառուցել փոխադարձ հարգանքի հիման վրա. Լավրով
Ռուսաստանը պատրաստվում է համակարգել հարաբերություններն ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, իսկ այդ հարաբերությունները պետք է անպայման հիմնվեն հարգանքի վրա: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կատարած հայտարարությանը:
«Մենք փնտրում ենք համընկնող հարաբերություններ և պատրաստ ենք քայլեր ձեռնարկել միջազգային տնտեսության զարգացման համար՝ առանց ազգերի բացառության: Մենք փնտրում ենք միասնություն նրանց հետ, ովքեր պատրաստ են աշխատել մեզ հետ, և, իհարկե, այդ աշխատանքը ևս պետք է հիմնված լինի ընդհանուր շահերի վրա»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: