Դավոսում մեկնարկում է խոշորագույն Համաշխարհային տնտեսական համաժողովը
Հունվարի 17-ին շվեյցարական Դավոս քաղաքում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որն այս տարի անցկացվում է 47-րդ անգամ ու տևելու է հունվարի 17-ից մինչև հունվարի 20-ը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Ինչպես սպասվում էր՝ համաժողովը կունենա ռեկորդային թվով մասնակիցներ, մասնավորապես, իշխանության, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների քաղաքացիական հասարակության մոտ 3000 ներկայացուցիչ:
Նշվում է նաև, որ համաժողովի շրջանակում կկայանա մոտ 400 նիստ՝ գլոբալ համագործակցության վերաիմաստավորման, գլոբալ տնտեսության աշխուժացման, կապիտալիզմի բարեփոխման, ինչպես նաև արդյունաբերական 4-րդ հեղափոխության նախապատրաստման թեմաների վերաբերյալ: