Սկսել են լուրջ «գլորումները» Կարեն Կարապետյանի ուղղությամբ
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մինչև վերջերս լրատվական դաշտում լուրջ համերաշխություն կար վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ, «մուտիլովկաներ-գլորումներ» գրեթե չկային: Չնայած նախագահականից լուրջ վերահսկողություն կա այդ կարգի հրապարակումների նկատմամբ, որ թիմը այսուհետ ևս «չգրոհի» թիմակիցների վրա, ինչը ցայս շատ հուժկու դրսեւորումներ է ունեցել, սակայն վերջին շրջանում, կապված Կարեն Կարապետյանի ակտիվացման հետ, կրկին սկսել են լուրջ «գլորումները» նրա ուղղությամբ:
Մեր տեղեկություններով` իշխանությունները դեռ լուռ հետևում են, սակայն երբ խաղն ավելի հեռուն գնա, անպատիժ չեն թողնի այդ դրսևորումները, որ թիմի ներսում նախընտրական շրջանում ճեղքվածքներ չլինեն»:
Մանրամասները՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: