Բիշքեկի մոտակայքում գտնվել է «Boeing»-ի անձնակազմի չորրորդ անդամի մարմինը
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի մոտակայքում գտնվել է կործանված «Boeing 747-400» բեռնատարի ինքնաթիռի անձնակազմի չորրորդ անդամի մարմինը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին:
Տեղեկությունը ստացվել է երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ներկայումս ինքնաթիռի կործանման վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները: