Մահացել է Լուսնի վրա եղած վերջին մարդը
Տիեզերագնաց Յուջին Սերնանը, ով նաև Լուսնի վրա եղած վերջին մարդն է, մահացել է 82 տարեկան հասակում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NASA-ին:
Սերնանը եղել է 14 տիեզերագնացներից մեկը, ովքեր 1963 թ.-ին ուղևորվել էին Լուսին: 1966 թ.-ին Յուջինը որպես «Gemini 9A»-ի երկրորդ օդաչու թռիչք է կատարել տիեզերք, 1969-ին՝ «Apollo 10»-ի օդաչուի կարգավիճակով, իսկ արդեն 1972 թ.-ին «Apollo 17»-ի հրամանատարի կարգավիճակով:
«Տաուրուս Լիտտրոս շրջանում թողնելով Լուսինը՝ մենք հեռանում ենք այնպես, ինչպես եկել ենք, և Աստծո օգնությամբ կվերադառնանք ամբողջ մարդկության համար խաղաղությամբ և հույսով: Հաջողություն «Apollo 17»-ի անձնակազմին»,- սրանք եղել են Լուսնի վրա վերջին մարդու՝ Յուջին Սերնանի խոսքերը: