Ծառուկյան դաշինքի շո՞ւրջ ավելի շատ կմիավորվեն, թե՞ Սեյրան Օհանյանի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով. «Հանրությունը սպասում է փոփոխությունների, և պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը: Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, և այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»:
Թե ինչ միասնություն է ձևավորվել Օհանյանի շուրջ, դժվար չէ կռահել` հաշվի առնելով մինչ այս եղած հայտարարությունները: Այն է` Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ը և էլի մի քանի մանր կուսակցություններ ու հայտնի անհատներ՝ Ամարասի Արթուր, կբոլորեն Օհանյանի շուրջ:
Բայց խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր կամ վաղը պարզ կլինի` «Ծառուկյան» դաշինքի շո՞ւրջ ավելի շատ կմիավորվեն, թե՞ պաշտպանության նախկին նախարարի»:
«Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: