Կադրային բարդ օպերացիաներ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Նոնա Սահակյանը՝ Բակո Սահակյանի եղբոր դուստրը, մեր տեղեկություններով, շուտով տեղը զիջելու է նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին, որ վերջինիս տեղը զբաղեցնի վարչության նախկին պետ, ՀՅԴ-ական Արտակ Աղբալյանը։
Բանն այն է, որ Աղբալյանին ժամանակին ազատել է Արմեն Աշոտյանը՝ ըստ իրազեկների, բավականին անարդարացիորեն։ Լևոն Մկրտչյանը նրան նախ խորհրդական նշանակեց, այժմ էլ միանգամից 2 խնդիր է լուծում․ ՀՅԴ-ին՝ ռևերանս, ՀՀԿ-ին՝ ապտակ ուղղելով։
Ի դեպ, ժամանակին Աղբալյանը քննադատել էր համակարգի կուսակցականացումը, ասելով․ «Մեզ ֆեյսբուքիստ նախարար պետք չէ: Չակերտավոր սիրելի իշխանության ներկայացուցիչներ, իշխանությունը ցմահ ու ժառանգական չէ»»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: