Սերժ Սարգսյանի դեմ հարձակման փո՞րձ է ծրագրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ լուրեր հասան այն մասին, որ ԱԱԾ-ի կողմից այդ ծրագրի բացահայտումից հետո ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և, առհասարակ, Ս. Սարգսյանի անվտանգության հսկողությունը:
ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով այս մասին, ասաց. «Ուղղակի մենք մեր գործառույթները իրականացնում ենք ամբոջ ծավալով: Մեկին կարող է դա դուր չգա, բայց մենք նորմալ մեր աշխատանքային պրոցեսը իրականացնում ենք»:
Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Ս. Սարգսյանն այս տարի հունվարի 5-ին անսպասելի մեկնեց արձակուրդ: Պաշտոնական արարողակարգի համաձայն՝ երկրի նախագահը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 6-ին Էջմիածնում մասնակցում են Սուրբ Ծննդյան պատարագին, մինչդեռ այս տարի Ս. Սարգսյանը ներկա չէր:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա անսպասելի արձակուրդը կապված է առողջական խնդիրների հետ: Իսկ գուցե նրան մեկուսացրել են` հնարավոր վտանգը չեզոքացնելու համա՞ր»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: