Կարճ մտորում 2017-ի ընտրությունների մասին
Հարգում եմ բոլոր կուսակցական և ոչ կուսակցական մարդկանց որոշումը հերթական ընտրություններին որպես թեկնածու կամ ընտրող մասնակցելու կապակցությամբ։ Այդ որոշումը կայացնողներից յուրաքանչյուրն ունի իր մոտիվացիան և կարծիքը՝ համոզված լինելով, որ ինքը ճիշտ է։
Ինքս որոշել եմ բոյկոտել այդ թատերական ներկայացումը, բայց ոչ թե նախորդ անգամների նման պասիվ, այլ ավելի ցուցադրական ու հանրային։ Որոշել եմ ընտրության օրը գնալ ընտրատեղամաս և ջնջել իմ անունը ընտրության գրանցամատյանից։
Աշխատելու եմ համոզել իմ բոլոր հարազատներին ու ընկերներին, որպեսզի իրենք էլ միանան ակտիվ ու հանրային բոյկոտի այս եղանակին՝ իմ հետ համաձայն լինելու դեպքում։
Հ․Գ․ Բոյկոտի եղանակը կարող է նաև այլ լինել ու ավելի կրեատիվ, քան իմ նշածն է։
Լևոն Գալստյան.Ֆեյսբուք