8 երեխաների գեղեցկուհի մայրը չի կարողանում աշխատանք գտնել «շքեղ արտաքինի պատճառով»
Բրիտանական Բիրմինգհեմում ապրող 37-ամյա Մերի Բուչանը, ով ունի 8 երեխա, չի կարողանում աշխատանք գտնել «շքեղ արտաքինի» պատճառով: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով Metro-ին:
Ըստ կնոջ խոսքերի, բոլոր տեղերում, որտեղ նա ընդունվել է աշխատանքի, նրա նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ են կատարվել և նա ստիպված է եղել հրաժարվել աշխատանքից:
Բուչանը երազում է աշխատել որպես մեքենայի արհեստավոր, սակայն նրա հետ աշխատողները հիմնականում տղամարդիկ են, ովքեր նրան դիտարկում են որպես սեքս-օբյեկտ:
Բրիտանուհին որոշել է մարտին սովորել և ստանալ ավտոարհեստավորի դիպլոմ:
Ոչ վաղ անցյալում կրճատել են նրան հասնող պետական օգնության չափը, դրա պատճառով նա որոշել է իր խնդրի մասին պատմել լրագրողներին: