Աշխարհի 8 մեծահարուստներին է պատկանում Երկրագնդի հարստությունների կեսը
Աշխարհում ապրում է 8մլրդ մարդ, որոնցից 8-ի ձեռքին է կենտրոնացած երկրագնդի աղքատ բնակչության ամբողջ ունեցվածքին հավասար կարողությունը:Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «РИА Новости»-ն:
Ութնյակի առաջին հորիզոնականում է Բիլ Գեյթսը՝ 75 մլրդ դոլլարով:
2010 թվականին 43 մեծահարուստների ունեցվածքի չափը հավասարվել էր ամբողջ երկրի աղքատ բնակչության ունեցվածքին:
«Սա խախտում է մեր հասարակությունը և ոչնչացնում է ժողովրդավարությունը»,- այսպես է ասում «Օքսֆամի» տնօրեն Ուիննի Բյանիման:
Մոտակա 25 տարում կհայտնվի առաջին տրիլիոնի սեփականատերը: