Ողբերգական ավտովթար` Երևանում. 25-ամյա երիտասարդը տեղում մահացել է. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին BMW մակնիշի 34 FN 423 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը և մոտ 5 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը: Ժամանել են նաև մեծ թվով փրկարարներ:
Մանրամասները՝ այստեղ: