Կակազելու պատճառն ամենևին էլ վախը չէ
Ուինսթոն Չերչիլը, Մերիլին Մոնրոն, Էլվիս Փրեսլին, Լյուիս Քերրոլը, Բրյուս Ուիլլիսը այս բոլոր հայտնի մարդկանց միավորում է ոչ միայն հայտնիությունը, այլև խոսքի թերությունը՝ կակազելը: Սրանով տառապել է նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ VI-ը, ով ազատվեց այդ թերությունից լոգոպեդի օգնությամբ: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով Human Brain Mapping հրատարակությանը:
Գիտնականները կարծում են, որ կակազումը ի հայտ է եկել այն ժամանակ երբ մեր նախնիները նոր են սկսել խոսել: Կակազելու պատճառները դեռևս հստակ չեն: Այս թերության հիմք կարող են հանդիսանալ ժառանգականությունը, կամ նյարդաբանական խնդիրները:
Կատարվել են մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվել են, որ մարդու խոսելու ընդունակության համար պատասխանատու հատվածը ուղեղում՝ ունի անոմալիաներ և ինչքան մեծ են այդ անոմալիաները, այնքան շատ է խախտվում մարդու խոսքը, ինչքան քիչ է արյուն մատակարարվում այնքան շատ են անոմալիաները:
Այս տվյալները պետք է օգնեն ավելի լավ պայքարել կակազության դեմ: