Հիտլերը կարող էր բեմադրել իր մահն ու փախչել Արգենտինա
Նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը բեռլինյան բունկերից փախել է, բեմադրել իր մահը և թաքուն հասել Արգենտինայի ռազմաբազա, որտեղ իր կողմնակիցների հետ մտադիր էր չորրորդ ռեյխը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «History Channel»-ին:
Փորձագետներն ուսումնասիրություն են արել այն մասին, թե արդյոք իրականում Հիտլերը կարող էր փախչել Նոր աշխարհ:
Ինչպես հաղորդվում է, նրանք գտել են ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ բունկերում հինգերորդ ելքն է եղել, որի մասին նախկինում չեն իմացել: Նրանք նաև փաստաթղթեր են հայտնաբերել, որոնց համաձայն սպաներից մեկն իբրև տեսել է Հիտլերին Դանիայում:
Իսկ Արգենտինայում էլ ապացույցներ են գտել այն մասով, որ Հիտլերն իրականում եղել է Հարավային Ամերիկայում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «տասնյակ հազարավոր» նացիստներ գնացել են Արգենտինա: