Թուրքերը գիտե՞ն Ստամբուլի ահաբեկչին
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ իրենք տեղյակ են, թե որ երկրի հետախուզական ծառայությունն է կանգնած հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում տեղի ունեցած ահաբեկչության հետևում:
Այդ մասին հաղորդում է բրիտանական The Independent-ը: Քուրթուլմուշը չի բացել «չակերտները», թե որ երկրի հետախուզական ծառակյությանն է մեղադրում Անկարան այդ ամենի մեջ և միևնույն ժամանակ նշել, որ իրենք նաև գիտեն, թե ով է ահաբեկիչը, որին մինչև հիմա չեն կարողացելձերբակալել:
Հիշեցնեմ, որ հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում «Սանտա Կլաուսի» շորերով ահաբիկչի կրակոցներից մահացել էր 39 մարդ, որոնցից շատերը օտարերկրացիներ էին:
Սեփական անճարությունը թաքցնելու համար Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը փորձում է ոչ թե քուրդ ահաբեկիչներին, ինչպես գրեթե միշտ է անում, այլ ինչ-որ անհայտ երկրի մեղադրել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության համար: Չեմ զարմանա, եթե Էրդողանը, որպես թիրախ ընտրի հարևան Սիրիային և նրա գաղտնի ծառայություններին, որոնք, ըստ Էրդողանի, ոչ միայն «ահաբեկում են խաղաղ սիրիացիներին», այլև հարևան Թուրքիային, որը պաշտպանում է «չափավոր հեղափոխականներին»:
Այսպիսով Էրդողանը փորձում է Ասադին մեղադրել ահաբեկչության մեջ: Էրդողանը նաև կարող է Ստամբուլի ահաբեկչության մեջ մեղադրել Օբամայի հեռացող վարչակարգին:
Վերջին շրջանում թուրքական իշխանությունններին բավական մոտ կանգնած վերլուծաբանները և քաղաքագետները բազմիցս են մեղադրել ԱՄՆ-ին Թուրքիայի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ, ինչպես նաև Սիրիայի և Իրաքի քուրդ «ահաբեկիչներին» սատարելու համար:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք