Մենք գրեթե բոլոր ոլորտներում առավել շատ Մոզանբիկ ենք. Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպաման ժամանակ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը խոսեց Կառավարության՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ 100 օրվա ամփոփման, 2017թ. ակնկալիքների մասին, ինչպես նաև այն, թե ինչ է անհրաժեշտ՝ ապրանքների և ծառայությունների գների և որակի ապահովման համար:
Անդրադառնալով առողջապահության ոլորտին, նա նշեց, որ հայ սպառողն ամբողջ տարվա ընթացքում բողոքում էր դեղերի գնից, որակից, ժամկետների անհասանելիության և ծառայությունների մատուցման ցածր որակից:
«Առողջապահության ամբողջ բլոկի մեջ դեղերի մասին խոսք չկար, ծառայություններն էլ ավելի շատ բիզնեսային է: Տնտեսության զարգացման տեսանկյունից սրանք կարևոր դրույթներ են»,- ասաց նա:
Նրա պնդմամբ՝ եթե վերհիշում ենք վարչապետի ասուլիսը, ապա հիմնական անդրադարձն եղավ այն, որ մինչև հիմա պետությունը քիչ էր գումար տալիս, հիմա հավասար է տրամադրելու, որ կոռուպցիան բացառի: «Ես ասում եմ հիմա մի բան, ինչը վարչապետին չեն ասել, որ նա իմանա: 200 հազարի պարագայում էլ ենք բժշկին փող տալիս, 140 հազարի պարագայում էլ: Իսկ չտվողը երկու դեպքում էլ միևնույն է՝ չի տալու»,- նշեց նա:
Բանախոսը նաև ընդգծեց այն, որ վարչապետի նշանակումից հետո Կառավարության ձևավորումը սպասումների տեսանկյունից բերում էր նրան, որ մենք գնում ենք դեպի Սինգապուրյան մոդելի, բայց մենք հիմա ունենք փողոցներ, որտեղ ամբողջ մշակութային հատվածներով, սկսած սննդից մինչև մատուցված ծառայություններից Մոզանբիկ ենք, այլ ոչ թե Սինգապուր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: