Ֆունտ ստեռլինգը դոլարի նկատմամբ թուլացրել է իր դիրքերը «Brexit»-պլանների ֆոնի ներքո
Բրիտանական ֆունտ ստեռլինգը դոլարի նկատմամբ թուլացրել է իր դիրքերը 1.6 %-ով՝ հասնելով հոկտեմբերից ի վեր գրանցած նվազագույն ցուցանիշին՝ 1.2 դոլարի։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Guardian պարբերականին:
Նշվում է, որ այդ միտումը պայմանավորված է ԵՄ-ի կազմից դուրս գալու շուրջ Լոնդոնի դիրքորոշման հարցում վարչապետ Թերեզա Մեյի սպասվելիք ելույթով։
Թերեզա Մեյը մասնավորապես ասել է. ««Brexit»-ի շրջանակում բանակցությունների ժամանակ մենք կաշխատենք հնարավորինս բարենպաստ համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ՝ Մեծ Բրիտանիայի առեևտրային հարաբերությունների պլանում»:
Նշվում է, որ «ETX Capital» ֆինանսական ընկերության ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ բրիտանական ֆունտը կարող է նվազել մինչև 1.1 դոլար։