Արքայազն Չարլզը կլիմայի փոփոխության վերաբերյալ գիրք է գրել
Արքայազն Չարլզը կլիմայի փոփոխության հարցերին նվիրված գիրք է գրել: Այս մասին գրում է Regnum.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Նշվում է, որ արքայազնը գրքում ուշադրություն է դարձրել կարևոր խնդրի. այն է՝ մարդկության ազդեցությանը՝ Երկիր մոլորակի կլիմայակայան պայմանների վրա:
Գիրքը հրատարակվել է «Penguin Books« հրատարակչության կողմից և կոչվում է՝ «Կլիմայի փոփոխություն»: Գրքի համահեղինակը Թոնի Ջունիպերոմն է, ով հանդիսանում է Քեմբրիջի համալսարանի գիտական աշխատող:
Հիշեցնենք, որ չարլզը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ավագ որդին է: