Հայ գործարարի սպանված որդու դին Խաբարովսկից կտեղափոխեն Հայաստան (տեսանյութ)
Զոհված Անդրեյ Մուրադյանի և նրա հարազատ եղբոր՝ Ալեքսանդրի դիերը* Հայաստան կտեղափոխեն և հայրենիքում կհուղարկավորեն: Այս մասին գրում է Dvnovosti.ru-ն:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ առևանգվել, այնուհետև խեղդամահ է արվել ու հրկիզվել գործարարի որդին, որից մարդասպաններն առևանգված հարազատի համար փրկագին են պահանջել:
Մարդասպանները շահույթ ստանալու նպատակով առևանգել են հայ գործարարի որդուն և 20 մլն ռուբլու փրկագին պահանջել:
*Նշենք, որ եղբայրը՝ Ալեքսանդրը, մի քանի տարի առաջ էր հոսանքահարումից մահացել: Ուստի որոշում է կայացվել երկուսի դիերը տեղափոխել հայրենիք:
Մանրամասները՝ տեսանյութում: