Սիսիան-Երևան ճանապարհին «Nissan Tiida» դուրս է եկել ճանապարհի (մոտ 2 մ) երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում
Հունվարի 16-ին, ժամը 09.49-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան–Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 12-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի 35 CV 030 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի (մոտ 2 մ) երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: