Մեծ Բրիտանիայի վարչապետը կհայտնվի «Vogue» ամսագրի էջերում (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնվելու է ամերիկյան «Vogue» ամսագրի էջերում: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում տալով վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի խոսքին:
Նշվում է, որ Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը հաղորդել է, որ ֆոտոսեսիան վաղուց է ծրագրվել, իսկ Մեյի լուսանկարները կհրապարակվեն ամսագրի ապրիլյան համարում:
Նկարահանումն անցկացրել է ամերիկյան լուսանկարիչ Էննի Լեյբովիցը, ով հայտնիների դիմանկարներ է անում: Նա լուսանկարել է նաև ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային, ինչպես նաև ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Մեյը հայտնի է հատկապես՝ վառ կոշիկների հանդեպ սիրով: