Ինչպե՞ս պաշտպանել ֆեյսբուքյան հաշիվը՝ ադրբեջանցի հաքերների հարձակումներից. խորհուրդներ՝ մասնագետից
Հարգելի' հայրենակիցներ, ադրբեջանական հաքերներն արդեն մի քանի օր հարձակվում են հայկական ֆեյսբուքյան հաշիվների վրա, կոտրում դրանք և տեղադրում իրանց մեռելի նկարը։
Այս կապակցությամբ մի քանի բան եմ ուզում ասել․
ա․ Եթե ձեր էջը կոտրել են, դա ձեր մեղքն է։ Քանի որ ադրբեջանական հաքերները եսիմ ինչ բաներ չեն անում, ֆեյսբուքը չեն կոտրում։ Կոտրում են մարդկանց։
բ․ Հիմնականում հաշիվները կոտրում են մի քանի ձևով. Կամ դուք նույն գաղտնաբառը օգտգործում եք մի քանի տեղ, և դա արդեն խնդիր է, այն միշտ պետք է տարբերվի, կամ կեղծ հղում են ուղարկում, որը տեսքով նման է ՖԲ֊ին կամ ձեր մեյլին։ Երբեք մի՛ կտացրեք հղումներին․ ձեռքով հավաքեք։ Նույնիսկ, եթե հղումը ընկեր է ուղարկել, Իրենն էլ կարող է կոտրած լինեն։
գ․ ՖԲ հաշիվը պաշտպանելու համար կիրառեք քայլերը, որ տրված են այստեղ՝ http://www.banman.am/2014/01/facebook.html
դ․ Հարևանները հարձակումները շարունակելու են.
ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյան. ֆեյսբուք: