Երևան-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը մոտ 10 մ սահել դեպի մոտակա դաշտը. վարորդը հոսպիտալացվել է
Հունվարի 16-ին, ժամը 01.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 30 OL 509 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ս. Գ., 1982 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի մոտակա դաշտը:
Փրկարարներն ավտեմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Գ.-ին և տեղափոխել Արարատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուճօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: