«Մանչեսթեր Սիթի»-ն ամենածանր պարտությունն է կրել 2008թ-ից ի վեր
«Էվերտոն»-ը 4:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթի»-ին տնային խաղում Անգլիայի առաջնության 21-րդ տուրում: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Գոլի հեղինակ են դարձել Ռոմելու Լուկակուն՝ 34-րդ րոպեին, Քևին Միրալյասը՝ 47-րդ րոպեին, Թոմ Դևիսը՝ 79-րդին և Ադելոմա Լուկմանն 94-ին:
Վերջին անգամ «Մանչեսթեր Սիթի»-ն 4 գոլի տարբերությամբ պարտություն էր կրել ազգային առաջնությունում 2008թ-ի մայիսի 11-ին, երբ «Միդլսբրո»-ին զիջել էր 1:8 հաշվով:
Մրցաշրջանի աղյուսակում «Մանչեսթեր Սիթի»-ն 5-րդ տեղն է զբաղեցնում՝ ունենալով 42 միավոր 21 խաղում, «Էվերտոն»-ը 33 միավորով 7-րդն է:
«Մանչեսթեր Սիթի»-ի հաջորդ խաղը հունվարի 21-ին է լոնդոնյան «Տոտենհեմ»-ի դեմ: