Թրամփի խոսքերը մաքուր սադրանք են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտադրության մեջ չափազանց ծանր հետևանքներ է տեսնում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդել է «Le Figaro»-ն՝ ցիտելով նախարարին, դա ընդհանրապես անհնար կլինի անել, իսկ ամերիկացի նախագահի հայտարարությունները մաքուր սադրանք են:
Այժմ Փարիզում տեղի է ունենում Մերձավոր Արևելքի հարցերով կոնֆերասն, սակայն, ինչպես գրում է թերթը, ո՛չ Իսրայելը, ո՛չ Պաղեստինը չեն մասնակցում դրան:
Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ համակարանքով էր խոսել Իսրայելի մասին և նույնիսկ ԱՄՆ-ին քարոզել էր արգելակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն արգելում է Իսրայելին վիճելի տարածքներում կարգավորիչ գործունեություն ծավալել: