Ես գիտեմ այս հանդիպման գինը. Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Լիվերպուլի» հետ դիմակայության կարևորության մասին: Ինչպես արդեն հայտնել ենք, Մխիթարյանը «ՄՅՈւ»-ի մեկնարկային կազմում է:
«Ես բաց թողեցի «Լիվերպուլի» դեմ առաջին խաղը «Էնֆիլդում», բայց ես գիտեմ այս խաղի գինը, կարևորությունն ու պատմությունը: Առաջին անգամ չեմ խաղում նմանատիպ դիմակայությունում, բայց այդ ամենը նշանակություն չունի, պետք է խաղալ թիմի համար և ցուցադրել լավագույն որակները:
Բացի այդ, մենք ունենք միավորների կարիք, ինչը շատ կարևոր կլինի առաջիկա ամիսներին»,-նշել է Մխիթարյանը:
Henrikh Mkhitaryan tells #MUTVHD: "I know the price of this game, I know the importance, the history..." #MUFC pic.twitter.com/TAbbP32D7L
— Manchester United (@ManUtd) 15 января 2017 г.