Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը մեկ ամսում 40 անգամ խախտել է երթևեկության կանոնները
Մոսկվայում բնակվող, ավտոմրցավազքերի սկանդալային մասնակից Մառա Բաղդասարյանին ազատության մեջ անցկացրած մեկ ամսվա ընթացքում 40 անգամ նկարահանել են տեսախցիկները երթևեկելու թույլատրելի արագությունը գերազանցելու համար: Այս մասին գրում է Actualnews.org-ը: Ճանապարհային երթևեկության կանոններն արհամարհելու համար աղջիկը կարող է զրկվել վարորդական իրավունքից:
Նոյեմբերի 30-ին Մառա Բաղդասրայանն ազատության մեջ հայտնվեց: Ազատության մեջ անցկացրած օրերի ընթացքում նա 40 անգամ խախտել է երթևեկության կանոնները: Այս պահին սթրիթռեյսերը կրկին ճաղավանդակներից այն կողմ է հայտնվել հարկադիր աշխատանքից խուսափելու համար:
Ճանապարհային երթևեկության կաննոները խախտելը չարաշահելու համար Մառա Բաղդասարայանին սպառնում է վարորդական իրավունքից զրկումը: