Կազմապերպություններից շատերը միայն իրենց PR-ով են զբաղվում
Այս վերջին ամիսներին մի բանում եմ հասցրել համոզվել։ Ուրեմն՝ անուն հանած ոչ պետական կազմակերպություններից շատերը, որոնք, թվում է թե, շատ ակտիվ են, տարբեր թեմաների մեջ կան, օգտակար գործով են զբաղված, իրականում զբաղված են մենակ իրենց PR-ով:
Սեմինար ու կոնֆերանս են անցկացնում՝ քոֆի բրեյքներով, բանով, զեկույց-մեկույց են տպում, խոսում են, էլի են խոսում...
Բայց որ մի կոնկրետ բան ես առաջարկում, ուղեղները «կախում ա»: Հետ են սովորել։
Միակ օգուտն այն է, որ հիմնականում դրսից ստացված փողն ի վերջո ծախսվում է Հայաստանում ու ինչ-որ չափով նպաստում տնտեսության աշխուժացմանը։
Բայց ախր այդ նույն ռեսուրսով կարելի էր շատ ավելի օգտակար բաներ անել, քան ծաղկաձորներում ու դիլիջաններում միկրաֆոնով ջուր ծեծելը։
Բաբկեն Թունյան. ֆեյսբուք: