Պետերբուրգում 46-ամյա տղամարդը մահացել է՝ ընկնելով բազմոցից
Պետերբուրգում տղամարդն ընկնելով բազմոցից մահացել է: Նա 46 տարեկան է եղել: Մահվան պահին նշելիս է եղել Հին Նոր տարին: Այս մասին գրում է Konkretno.ru-ն:
Տղամարդու դին գտել են հունվարի 14-ին՝ Զայցևի փողոցում գտնվող բնակարանում, ուր նա հյուր է գնացել:
Ըստ բնակարանի տիրոջ՝ իր հյուրն անկոհոլի ազդեցության տակ է եղել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նա ընկնի բազմոցից:
Բժիշկները հետազոտության արդյունքում պարզել են, որ տղամարդը մահացել է քթի ուժեղ արնահոսության և հեմատոմայից: