Հերթական ահաբեկչությունը՝ Աֆղանստանում. կա 7 զոհ և 2 վիրավոր
Մոտ 7 խաղաղ բնակիչ է զոհվել և ևս 2-ը վիրավորվել Աֆղանստանում հնչած պայթյունի հետևանքով: Այս մասին գրում է Khabar.kz-ն՝ հղում տալով երկրի ՆԳՆ-ի տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում՝ ճանապարհի եզրին:
Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել: Այլ մանրամասներ տեղի ունեցած մասին ևս չի հաղորդվում:
Նշվում է, նաև, որ Աֆղանստանում, իրավիճակը վերջին ժամանակներս բավականին լարվել է: Մասնավորապես, գյուղաբնակ հատվածներում տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ, որոնց հետևանքով անմեղ բնակիչներ են զոհվում կամ վիրավորվում: