Ինքնաթիռի հերթական հարկադիր վայրէջը
Քուվեյթի միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակիցները Քուվեյթում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռը խուզարկելուց հետո ոչ մի կասկածելի առարկա չեն հայտնաբերել: Այս մասին գրում է Trend.az-ը՝ հղում տալով РИА Новости գործակալությանը և Քուվեյթի «Ալ-Քաբաս» պարբերականին:
Նշվում է, որ ինքնաթիռը պատկանել է «Eurowings» ավիաընկերությանը: Օդանավակայանում իրականացվել են անվտանգության մի շարք միջոցառումներ:
Հայտնի էր դարձել, որ «Eurowings» ավիաընկերության ինքնաթիռը, որը Օմանից Քյոլն էր թռչում, Քուվեյթում հարկադիր վայրէջք է կատարել պայթյունի սպառնալիքի պատճառով: